Դարձիր Հանուն Խաղաղության Տարածաշրջանային Ֆորումի Մասնակից

Կանայք Հանուն Խաղաղության Հարավային Կովկասում տարածաշրջանային ֆորումը բաց է բոլորի համար, եթե նրանք սատարում են տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության գաղափարը։

Ֆորումի նպատակն է խաղաղության ձայնը դարձնել ավելի լսելի հատկապես հարավկովկասյան հասարակությունների ներսում Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։

Կազմակերպիչ կողմն է գերմանական EuroKaukAsia հասարակական կազմակերպությունը, Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Արդեն տեղի են ունեցել հանդիպումներ Թբիլիսիում և Բաքվում։ Հունվարի վերջում կամ փետրվարի սկզբում հանդիպում կկազմակերպենք նաև Երևանում, որին կմասնակցի նաև երկու դասախոս Վրաստանից։

Նախատեսվում են հանդիպումներ Թբիլիսիում և առցանց ժողովներ Զումով, որոնց ընթացքում քննարկելու ենք պատերազմի և դրանով պայմանավորված կանանց իրավիճակի, ինչպես նաև խաղաղության հեռանկարներին առնչվող թեմաներ։

Չկա տարիքային և այլ սահմանափակում։

Միջոցառման մասնակիցներն ընտրվում են ըստ իրենց մոտիվացիայի։ Դիմելու համար լրացրեք հետևյալ կարճ հարցաշարը (10 հարց՝ ներառյալ անուն, էլ. հասցե և այլն). https://forms.gle/uhLHnssD6H9RkvgT9

Հայաստանում ծրագրի կոորդինատորի՝ Սևակի, Վայբերը. +37444838858

Ֆեյսբուքում կարող ես միանալ մեր խմբին. Диалог-Форум Кавказских Женщин за Мир в Кавказе

Հարցաշարը կարող ես բացել նաև QR կոդով.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *