Դասի բովանդակությունը

Բառի ծագումը,

Սահմանում, 

Օրենքի գործառույթ(ներ)ը։ Ինչի° համար են օրենքները։

Օրենքով պետք ա ամեն բան կարգավորե°լ։ Քաջնազարյան տիպի օրենսդրություն? 

Թե° օրինակ կարգավորել էն, ինչը խնդիր ա օբյեկտիվորեն (ոչ թե մի կակ մի խումբ մարդու կարծիքով խնդիր ա)։ 

Օրենքը կարա լինի ադաթ, ավանդույթ։ Կամ կարա լինի խնդրահարույց վիճակները, վեճերը կարգավորող գործիք` հիմնված օբյեկտիվ (ոչ թե հիպոթետիկ) իրավիճակի վրա։

Բաժանում` օբյեկտիվ տիպի օրենք(ներ), սուբյեկտիվ տիպի օրենք(ներ)։

Հանրապետականներն իշխ. պահելու, ԽԾԲ տիպի կապիտալիզմ օրինականացնելու խնդիր ունեին, ուստի գրում էին սուբյեկտիվ օրենքներ իրանք իրանց համար։

Նոր իշխ.-երը դրա դրսևորումներով ևս արդեն աչքի են ընկնում։ Օրինակ թույլ չտալ հայհոյել ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ իրա գործը կատարելու բերումով։ 

ՔՕ 137.1 հայհոյելը կամ “նրա (մարդու) արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը”։ 

Օրինակ Մարությանը որ ելույթ ունեցավ ու դրանից ալենը zzvanq u cav ապրեց, հիմա անպարկեշտ եղանակով Հայկն ալենին վիրավորել ա°։ Իսկ ալենի բամբասանքչի կնգա ոճի ստատուսը Հայկին վիրավորել ա°։

Օրենքը գրված ա նենց, որ փաստորեն դատավորն ա որոշելու, սուբյեկտիվորեն։ Սուբյեկտիվորեն, որտև օրենքը չի ասում կոնկրետ ինչն ա դրա տակ ընկնում։ Եվ ուստի դա ամեն դատավորի մեկնաբանությանն ա թողնվում։

ՔՕ 258.2 “Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան…”։

Իսկ եթե կրակել եմ ու տեղում մահացել ա էդ կենդանի°ն։ Դա ինձ ազատում ա պատասխանատվությունից, որտև կենդանու մահը չի էղել դաժան կամ ցավոտ? Մի դատավոր տենց էր մեկնաբանել էս օրենքը։ Ու կենդանուն կրակողին բան էլ չէր հասել օրենքով… 

Այսինքն բացի օրենքի սուբյեկտիվիստական կամ օբյեկտիվիստական լինելը, նաև կան դատավորներ, ովքեր խորհում են սուբյեկտիվորեն, սեփական դատողությամբ, ու դատավորներ, ովքեր փորձում են խորհոխել oբյեկտիվորեն` հենվելով օրենքի, այլ դատավճիռների, միջազգ. փորձի վրա։

Սահակաշվիլին առաջսրկում ա Վրաստան բերել դատավորներ ԵՄ-ից մին. 5 տարով, որ նրանք առողջացնեն կոռումպացված համակարգը։

Ըստ իշխող խմբի փիլիսոփ. աշխարհընկալումների ու նպատակների էլ ձևավորվում ա օրենսդրական քաղաքական8ը։

Ահա նույն օրենքի 2 օրինակ, սուբյեկտիվիստ. և օբյեկտիվիստ.

  1. Արգելվում է սպանել` դիտավորությամբ կյանքից զրկել, դաժան ձևով։
  2. Արգելվում է սպանել այլ ապրող էակի, բացառությամբ ինքնապաշտպանվելու կամ ծայրահեղ ծանր իրավիճակում գոյատևելու` սեփական կյանքը պահպանելու, դեպքերում։

Առաջին ձևակերպման խնդիրը. մի ածական ես կիրառում։ Այսինքն արգելվում ա սպանել դաժան ձևով։ Ճանապարհ ես բացում իրա թե հականիշների, թե որոշ հոմանիշների ձևով (պատասպանատուն եմ, բայց ոչ մեղավորը)։ Օրենքն էս իմաստով չի սիրում ածականներ, դրանք օրենքը դարձնում են սուբյեկտիվիստական։

ՔՕ Հոդված 104 “Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը`

պատժվում է ազատազրկմամբ”:

Փաստորեն օրինաբար դա կարելի ա։ Ոստիկանն էր ինքնապաշտպանվում, հանուն հայրենիքի էր պետք և այլն։

Օրենքի դիկտատուրա կոնցեպցիայի վտանգի։

Այն Րէնդ, Atlas Shrugged

General electric (?), պատենտը պտի կիսեք այլոց հետ։

Panama Papers-ի նորմալ դիտարկվելը տվյալ կոնտեքստում։

“Հակամոնոպոլիզմ”, որը բեռ ա դնում որոշ բիզնեսների նկատմամբ։ ԱՄՆ դատավորի մեղադրանքը. դուք հնարավոր8 եք տեսել ու ընդլայնվել` թույլ չտալով այլոց ընդլայնվել։ Պիտի շտրաֆ մուծեք, ձեր պահեստներից թույլ տաք այլոք օգտվեն։

Ասելիքդ գրի ներքևում։

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *